News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպանի բեղերը դարձել են բուռն վեճերի առիթ դեսպանընկալ երկրում։ Ինչպես տեղեկացնում է Guardian-ը, ռազմածովային նավատորմի նախկին ծովակալ Հարի Հարիսին, որը ծնվել է Ճապոնիայում, մեղադրում են Հարավաին Կորեային վիրավորելու մեջ։ Նրա բեղերը շատ հարավկորեացիներ կապում են ճապոնական գաղութատիրական կառավարման ժամանակների հետ։

Հարավային Կորեայում սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են քննադատել Հարիսին 2018 թվականի հուլիսին նրա նշանակումից հետո, ընդ որում՝ ոմանք նշում էին, որ գաղութատիրական կառավարման ժամանակ Ճապոնիայի բոլոր ութ գեներալ-նահանգապետերը բեղեր են ունեցել։

63-ամյա Հարիսը լրագրողներին ասել է, որ իրեն քննադատության թիրախ են դարձրել իր ծագման պատճառով։ Նրա մայրը ճապոնուհի է։

«Իմ բեղերը ինչ-որ պատճառով այստեղ դարձել են քննարկման առարկա։ Ինձ քննադատել են զանգվածային լրատվամիջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում, իմ էթնիկ ծագման պատճառով, որովհետեւ ես ճապոնական ծագում ունեցող ամերիկացի եմ»։

Հարիսն ասել է, որ իր 40-ամյա ռազմածովային կարիերայում նա բեղեր չի ունեցել, եւ որոշել է դրանք պահել, որպեսզի նշի իր դիվանագիտական կարիերայի սկիզբը։

Կորեական լրատվամիջոցները գրում են, որ նրա բեղերը «սկսել են զուգորդվել Կորեայի հանդեպ ԱՄՆ վերջին անհարգալից վերաբերմունքի եւ անգամ ճնշման հետ»։ Հարիսին հաճախ ծաղրում են այն պատճառով, որ նա ոչ թե դեսպան է, այլ գեներալ-նահանգապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ