News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Յուտայի նահանգապետ Գերի Հերբերտը դադարեցրել է 100 000 անվճար պահպանակների տարածումը նահանգում փաթեթների վրա «վիրավորական» մակագրությունների պատճառով, տեղեկացնում է BBC-ն։

Խոսքը, մասնավորապես, «SL, UT», Յուտայի եւ նրա մայրաքաղաք Սոլթ Լեյք Սիթիի վերաբերյալ բառախաղի, «Հաճույք ստացիր ճամփորդությունիցդ» եւ «Հետազոտիր Յուտայի քարայրները» մակագրությունների մասին է։

Նահանգի առողջապահության դեպարտամենտը որոշել է պահպանակները տարածել ՄԻԱՎ կանխման եւ անվտանհ սեքսի քարոզչության համար։ Դեպարտամենտը ներողությւոն է խնդրել «վիրավորական մակագրությունների» համար։

Նահանգապետի աշխատակազմը հայտարարել է, որ «հասկանում է կարեւորությունը, որ Յուտայի նահանգի առողջապահության դեպարտամենտը իրականացրել է բնակչության իրազեկման քարոզչություն ՄԻԱՎ հարցերի վերաբերյալ»։ «Բայց հավանություն չի տալիս սեռական ակնարկների օգտագործմանը քարոզչության շրջանակում, որը ֆինանսավորվում է հարկատուների կողմից, եւ աշխատակազմը խնդրել է դեպարտամենտին վերանայել քարոզչության բրենդինգը»,- ասվում է հայտարարությունում։

Ի պատասխան՝ առողջապահության դեպարտամենտը Թվիթերում գրել է, որ «նախագծերը չեն անցել հաստատման անհրաժեշտ կարգը»՝ կոչ անելով քարոզչությանը մասնակցող կազմակերպություններին անհապաղ դադարեցնել պահպանակների տարածումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ