News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը , ծննդատների փակման որոշման հետ կապված, բավարարել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը մասնակցում «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Մակունցն էլ ասաց, որ ինքն է հրավիրել Թորոսյանին.

«Խմբակցության կանոնադրությամբ՝ խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները, եւ առհասարակ, ցանկացած ոք կարող են ներկա գտնվել։ Իմ հրավերով այստեղ ներկա էին այն անձինք, որոնք խմբակցության անդամ չեն, սակայն կառավարության կամ վարչության անդամ են»։

Հարցին՝ արդյոք խմբակցության անհանգստացնո՞ւմ է այն հարցը, որ մի քանի մարզերում ծննդատներ են փակվելու, Մակունցն ասաց.

«Խմբակցության անդամների եւ Թորոսյանի միջեւ տեղի է ունեցել հանդիպում։ Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ոլորտի մասնագետների վերաբերմունքը։ Դրանից բացառապես շահելու են հենց նույն այն անձինք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ։ Մեզ բավարարել եւ գոհացրել է նախարարի պատասխանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ