News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պարտադիր չէ ճարտարապետ լինելը, ես ճարտարապետ չեմ, եւ այդ հարցին արդեն պատասխանել եմ: Այս մասին հունվարի 17-ին «Լիցենզավորման մասին» եւ «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման հարցով աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Ավետիսյանը՝ պատասխանելով Ճարտարապետների պալատի անդամների հարցերին, որոնք քննադատել են կոմիտեին օրենսդրական նախաձեռնության մշակված կառուցվածքի առնչությամբ:

Մասնավորապես, Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարարեց, որ կոմիտեն չի իրականացնում «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքի պահանջները:

«Ո՞րն է օրենքների իմաստը, եթե դրանք չեն իրականացվում»,- հայտարարեց Մինասյանը: Նրա խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեն չի շտապում հաստատել քննությունների անցկացման կարգը: «Անցած տարվա սեպտեմբերի 25-ից այդ կարգը գտնվում է կոմիտեում, որտեղից մինչ այժմ պատասխան չի ստացվել: Կոմիտեն բանավոր հայտարարում է, որ իրավունք չունի հաստատելու կարգը: Սակայն ինչի՞ մասին է խոսքը, երբ «Ճարտարապետների գործունեության մասին» օրենքում սեւով սպիտակի վրա գրված է տվյալ իրավունքը »,- հավելեց նա:   

Նա նաեւ տարակուսանք հայտնեց այն հանգամանքով, որ Քաղաքաշինության կոմիտեն «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ է մշակել, որոնցով նախատեսված է ներդնել առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի լիցենզիաների ձեւեր՝ նշելով, որ այդ լիցենզիանրի տրամադրման իրավունքը, ըստ էության, կդառնա Կոմիտեի առանձնաշնորհը: «Եկեք այդ օրենքն ընդունենք, բայց ինչո՞ւ է մարդկանց աշխատանքը ձգձգվում, եւ ո՞վ է ասել, որ գործող օրենքը վատն է»,- դժգոհեց Մինասյանը: Նրան աջակցեցին մյուս ճարտարապետները եւ Ճարտարապետների պալատի անդամները:

Ռաֆայել Ավետիսյանը փորձեց իր դիրքորոշումը հիմնավորել, բայց քննադատության հանդիպեց՝ ցանկալի աջակցություն չստանալով: Քննարկումը քանիցս վերածվեց բանավեճի, որի ընթացքում ամեն մի կողմն արտահայտում եւ պաշտպանում էր իր դիրքորոշումը, ընդ որում՝ ոչ մի զիջման չգնալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ