News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սոցիալական քաղաքականության առանցքային որոշ մոտեցումներ. դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի խթանման միջոցով աղքատության հաղթահարմանը: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադեւոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Իհարկե, այս մոտեցումները եւս ներկայացվեցին զուտ նպատակների տեսքով՝ որպես աննախադեպ եւ քաղաքական ծեծված փաթեթավորումներով։

Հիշեցնեմ՝ 2018 թվականի ամռանը հրապարակվեցին ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները: Ի դեպ, 1,5 տարի առաջ Դաշնակցության կողմից օրակարգ բերված այս հիմնադրույթները բովանդակում են աշխատանքով աղքատության հաղթահարման՝ գործող իշխանությունների օրերս հայտնած ցանկությունը կյանքի կոչելու ամբողջական մոտեցումը, սկզբունքները, առաջնահերթություններն ու հավաքական լուծումները։ Ավելին՝ դրանք կազմում են տնտեսության ներառական զարգացման համար անհրաժեշտ, ՀՅԴ կողմից առաջարկվող հավաքական լուծումների մի փոքր մասը:

Մասնավորապես, ՀՅԴ հիմնադրույթներում առաջնային է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի արմատական վերանայումը, որը հանդիսանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական եւ որոշիչ գործիքը: Կիրառվող մեթոդով գնահատումը հիմնված է սոցիալական աշխատողի սուբյեկտիվ կարիիքի եւ գնահատման անուղղակի ցուցանիշների վրա: Բնականաբար, պահպանվում են կոռուպցիոն ռիսկերը, ընտանեկան եւ սոցիալական նպաստների հասցեականության խնդիրները:

Այո՛, այս մեթոդը պետք է օր առաջ փոխարինվի գնահատման ուղղակի մեթոդով՝ հիմնված ընտանիքի եկամուտների, հավաստի եւ ստուգելի աղբյուրներից ձեւավորվող այլ տեղեկատվության վրա: Ուղղակի մեթոդը գործադրելու համար էլ անհրաժեշտ է ունենալ եկամուտների եւ ծախսերի համատարած հայտարարագրման համակարգ: Իշանափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի, իսկ անապահովության գնահատման համակարգի խոստացված արմատական փոփոխությունները չկան ու չկան: Քաղաքականության պատասխանատուները սիրողական մակարդակով դրանց մասին միայն պարբերաբար խոսում են: Իսկ իրականացված փոփոխությունները կրել են ոչ թե համակարգային, այլ պոպուլիստական եւ կոսմետիկ բնույթ՝ առավել խորացնելով գործող համակարգում առկա խնդիրները: Օրինակ՝ անապահովության անուղղակի գնահատման ցուցանիշները ավելացել են խնդրահարույց նոր ցուցանիշներով, եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգվում է եւ այլն:

Հաջորդիվ, ՀՅԴ ներկայացրած հիմնադրույթներում աղքատության հաղթահարման տեսանկյունից առանցքային դեր ունի զբաղվածության խթանման ակտիվ եւ արդյունքի միտված քաղաքականությունը: Պետական աջակցության այս գործիքով է միայն հնարավոր նպաստի ստացման ձգտումների իրական ապախթանումը՝ ի հաշիվ օրինական աշխատանքի կամ ինքնազբաղվածության: Արդյունքում՝ անապահովության նպաստ կստանան այն աղքատ ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անդամներ: Աշխատանքային տարիքի աշխատունակ, սակայն գործազուրկ անձանց պետք է առաջարկվի պետական աջակցությամբ կայուն զբաղվածություն կամ ինքնազբաղվածություն:

Բարեփոխումների այս նպատակներին համարժեք նախեւառաջ անհրաժեշտ էր շարունակել եւ ավարտին հասցնել զբաղվածության պետական ծրագրերի վերաիմաստավորման սկսված գործընթացը: Բովանդակային առումով այս ծրագրերը պետք է դառնան գործատուների համար պետական տարբերակված սուբսիդավորում՝ թափուր եւ նոր ստեղծվող աշխատատեղերն առաջնահերթ անմրցունակ անձանցով համալրելուն, երիտասարդների՝ կրթությունից աշխատաշուկա անցման նոր լուծումների ապահովմանն ուղղված: Ծրագրերի ակնկալվող արդյունք պետք է սահմանվի գործազուրկի կայուն զբաղվածության ապահովումը այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր շահառուի համար ծրագրով ծախսված պետական միջոցները վերադարձվեն արդեն զբաղված շահառուի եկամտային հարկով:

Փաստն այն է, որ իշխանափոխությունից հետո զբաղվածության պետական քաղաքականության նկատմամբ եղել է անլուրջ վերաբերմունք: Նախ՝ համակարգային կառավարման բացակայության հետեւանքով 2018 թվականին այս ծրագրերի 75 տոկոսը չի իրականացվել, իսկ 2019 թվականին 50՝ տոկոսը: Հետեւաբար, տարեկան 3000-4000 գործազուրկներ, հիմնականում՝ աղքատ ընտանիքների անդամներ, չեն կարողացել ստանալ պետական աջակցություն եւ տեղավորվել աշխատանքի կամ դառնալ ինքնազբաղված: Իսկ իրականացված փոփոխություններն էլ բացառապես միտված են եղել ծրագրերի հասցեականության նվազեցմանը, ռիսկերի կառավարման բաղադրիչի վերացմանը եւ այս ճանապարհով ծրագրերի կատարողականի ինքնանպատակ ապահովմանը: Սակայն պատասխանատուները նույնիսկ այդ գնով չեն կարողացել ապահովել ծրագրերի ամբողջական իրականացումը:

Կայուն զբաղվածության ապահովման տեսանկյունից առանցքային են նաեւ աշխատատար ճյուղերը, որոնք, տնտեսական արդյունք ստեղծելուց բացի, ունեն էական սոցիալական նշանակություն անկախ այն փաստից, որ աշխատավարձերի մակարդակը որոշակիորեն ցածր է՝ համեմատած գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հետ։ Պետության համար առավել նպատակահարմար պետք է լիներ աշխատատար ճյուղերի ձեռնարկությունների մասնակի սուբսիդավորումը՝ որպես անապահովության նպաստին այլընտրանք եւ տարածքային համաչափ զարգացման առարկայական գործիք:

Իշխանափոխությունից հետո, այս նպատակադրման ներքո աշխատատար ճյուղերի զարգացման նոր ծրագրեր չեն իրականացվել: Հակառակը, 2020 թվականից համահարթեցվեց եկամտային հարկի դրույքաչափը, ըստ որի՝ ոչ միայն չի նվազել ցածր եկամուտ ունեցողների եւ աշխատող աղքատների եկամտային հարկի բեռը, այլեւ դրա հետեւանքով ձեւավորվել է աշխատատար ճյուղերում ներդրումների ներգրավման եւ զարգացման ոչ բարենպաստ միջավայր:

Առկա իրավիճակից ելնելով՝ առաջնային ուշադրության կենտրոնում պետք է լիներ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվաղվածության ապահովումը, առնվազն նախկինում ներդրված հետեւյալ նոր գործիքների լիարժեք գործադրումով՝

•             գործատուների համար պարտադիր ապահովման ենթակա աշատատեղերի պահանջ (քվոտա),

•             սոցիալական ձեռնարկատիրություն՝ պետական անհրաժեշտ մասնակցությամբ եւ արտոնություններով:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղերի քվոտավորման եւ սոցիալական ձեռնարկատիրության զարգացման պահանջները օրենքով սահմանվել են դեռեւս 2016 թվականին: Իշխանափոխությունից հետո այս ուղղություններով նախանշված բարեփոխումները եւս չեն շարունակվել:

Այսպիսով՝ առարկայական հարց է առաջանում.

«Իշխանափոխությունից հետո արձանագրվող այս ընթացքով գործող իշխանությունները կարո՞ղ են իրականացնել աշխատանքով աղքատության հաղթահարման իրենց բարի ցանկությունը:»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կեղծ մրցույթ են հայտարարում, հետո իրենց աչքադրած մարդու հետ պայմանագիր կնքում. Պետք է վերացնել սա». Սերգեյ Բագրատյան
Այս արատավոր պրակտիկան պետք է վերացնենք...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Բնապահպանության տեսչական մարմինը 2019-ին իրավապահներին է ուղարկել 820 նյութ. շրջակա միջավայրին վնասը՝ 1.485 մլրդ դրամ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
Այո, 50 եվրոյով Հռոմ գնալը աշխարհընկալումը փոխելու, լավը վերցնելու հնարավորություն է. Ատոմ Ջանջուղազյան
Եթե խոսվում է գնումների վերաբերյալ օրենսդրությունն ամբողջությամբ փոխելու մասին, ապա պետք է սեղանին դրվի այն առաջարկների փաթեթը...
Հայաստանում պետական գնումների համակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակի պահանջներին. ֆիննախ
Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ չեն առաջանա...
Սա թող հաղորդում լինի դատախազության համար, այս ահավոր հանցագործության համար, չպե՞տք է պատժվեն. Նախկին վարչապետ
Հետ են գնացել, 1990 թվականի մակարդակը իջեցրել են: պակաս են գրել, որ տեղ ունենան խաբելու...