News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Բաքվում հայերի ջարդի կազմակերպման գործում մեծ է այդ ժամանակ դեռեւս Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիեւի դերը: Այս մասին ասել է նաեւ քաղաքագետ Արիֆ Յունոսովը, որը բերել է հարցազրույցից Ալիեւի կողմնակցի խոսքն այն մասին, որ իրենք արյան կարիք ունեին եւ որքան շատ, այնքան լավ: Այս մասին հունվարի 17-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

Նա հավելեց, որ այդ իրադարձություններում Ալիեւի դերն ընդգծել է նաեւ ռուս գրող Կիրիլ Ստոլյարովը, որն իր գրքում բերում է վերջինի խոսքն այն մասին, որ չպետք է արյունից վախենալ, եւ այն որքան շատ լինի, այնքան լավ կլինի: «Այդ մարդիկ սեփական քաղաքացիների, այդ թվում՝ հայերի արյան կարիքն ունեին: Դրա դրսեւորումը եղան նաեւ Խոջալուի իրադարձությունները, որոնք Ադրբեջանում ներքաղաքական գործընթացների հետեւանք էին»,- պարզաբանեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որի ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվեցին 27 եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում քաղաքից հեռացավ 18 հազար հայ: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, հայերի զանգվածային ջարդ տեղի ունեցավ արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100 մարդ, ավելի քան 200 հազարը վտարվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո)
Միրզոյանը ներկայացրել է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները…
Առանց Արցախի կարծիքը հաշվի առնելու կարգավորման փորձը ժամանակին հանգեցրեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին. քաղաքագետ
Ոչ մի հակամարտություն հավերժական չէ, եւ Ադրբեջանը վաղ թե ուշ բանակցությունների սեղանի շուրջ է նստելու Ղարաբաղի հետ…
Ինչպիսի՞ն է ՀՀ իշխանությունների արձագանքը Ադրբեջանի ԶԼՄ-ներում հակահայկական հիստերիային. ԱԺ փոխնախագահի արձագանքը
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունները…
Ադրբեջանի նախագահը Մյունխենի հանդիպումն օգտագործեց ընտրությունների արդյունքներից ուշադրությունը շեղելու համար. փորձագետ
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանավեճ տեղի ունեցավ...
«Ուշադիր կլինեք, հաջորդ հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք. Նման դրվագները դժվար են մարսվում». Աշոտյան
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը...
«Գոլոս Արմենիի». Փաշինյանին իշխանության բերելու նպատակը ղարաբաղյան հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի լուծելն է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի առանցքային մոտեցումներն ու առաջնահերթությունները փոխվում են սրընթաց արագությամբ…
Ֆոտոռեպորտաժներ