News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում նրանք հայտնել են, որ ս.թ. հունվարի 17-ին «Ժամանակ» թերթում հրապարակվել է «Պետության հաշվին» վերտառությամբ հոդված, որտեղ զրպարտչական տեղեկություններ են տարածվել առ այն, թե «Երևան մոլ» և «Յուքոմ» ընկերությունները սեփականության իրավունքով պատկանում են Գագիկ Խաչատրյանին և վերջիններս ձեռք ենք բերվել պետական միջոցներով։ Փաստաբանական խումբը փաստում է, որ հոդվածն ամբողջությամբ զրպարտություն է, որը կառուցված է կեղծ և անհիման տեղեկությունների հիման վրա։

Խաչատրյանի փաստաբանական խումբը դիմել է  «Ժամանակ» թերթին՝ պահանջելով անհապաղ հերքում հրապարակել կայքում և թերթի հաջորդ համարում։ Փաստաբանական խումբը հորդորում է բոլոր օնլայն ԶԼՄ-ներին, որոնք, հղում կատարելով «Ժամանակ» թերթին, այս նյութը հրապարակել են որպես մամուլի տեսություն, հեռացնել իրենց կայքերից այս զրպարտություն պարունակող նյութը։

Միաժամանակ, փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ նախապատրաստվում են համապատասխան նյութեր դատական գործընթաց սկսելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ