News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Դավոս իր այցելության ավարտին (հունվարի 23- խմբ.) կանցլերը կմեկնի Ստամբուլ ուրբաթ, հունվարի 24-ին, տեղի կունենան բանակցություններ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Զայբերտը։

Մերկելի այցի ծրագրում գերմանա-թուրքական համալսարանի նոր ճամբարի բացումն է Էրդողանի հետ միասին, հանդիպումներ բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ