News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հետ ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ  հետախուզական գործողությունների արյդունքում բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու եւ իրացնելու 2 դեպք, պարզվել դրանց կատարման հանգամանքներն ու մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ին:   

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչը 2018 թվականի նոյեմբերի 25-ին Երեւան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում, Երեւան քաղաքի 30-ամյա բնակչին հյուրասիրելու եղանակով, ապօրինի իրացրել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 0.28 գրամ քաշով զանգված, որը համաձայն դատաքիմիական փորձագետի եզրակացության՝ հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Կատարված քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ նշված թմրամիջոցը Ս.Հ.-ին ապօրինի իրացրել է Լոռու մարզի՝ 28-ամյա բնակիչը:

Վերջինիս բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է 233 գրամ քաշով, մարիխուանայի յուրահատոկ հոտով, կանաչ գույնի զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Որոշում է կայացվել՝ 28-ամյա տղամարդուն ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Ամենաշատ