News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք այստեղ հավաքվել ենք, որ ողջունենք ցամաքի մակերեւույթին հետեւող [ԱՄՆ-ից] երկու անօդաչուների (RQ-4D Phoenix) ժամանումը,- հայտարարել է նա: - Համակարգը գործողության պատրաստ կլինի մի քանի ամիս հետո, եւս 3 դրոն կժամանեն մինչեւ տարեվերջ: Սա թույլ կտա հետեւել դաշինքի ամբողջ տարածքին եւ նրա սահմաններից դուրս՝ Արկտիկայից մինչեւ Սահել (արեւադարձային տափաստան Աֆրիկայում), Ատլանտիկայից մինչեւ Արեւելյան Եվրոպա»:

«Այս համակարգերը թույլ կտան ցանկացած եղանակի գրանցել եւ տեղեկություններ փոխանցել ցամաքի եւ ծովի մակերեւույթի վրա տեղաշարժերի մասին ու անգամ ականներ ու պայթուցիկ սարքեր հայտնաբերել: Այսօր ՆԱՏՕ-ն համալրել է իր հետախուզական հնարավորությունների կարեւորագույն բացը: Նախկինում այսպիսի հետախուզական համակարգեր ուներ ՆԱՏՕ-ի միայն մեկ երկիր (ԱՄՆ-ն), հիմա դաշինքի բոլոր պետությունները կարող են դրանցով գործողություններ կատարել: Այս համակարգը սպասարկելու է 600 մարդուց բաղկացած անձնակազմը»,- հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Նա ընդգծել է, որ AGS համակարգը ստեղծելիս «բարելավվել ու օպտիմալացվել են ամենաժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռքբերման սկզբունքները», որը դաշինքի բոլոր պետությունները պատվիրել են ԱՄՆ-ից:

Ըստ ՆԱՏՕ-ի տվյալների՝ RQ-4D Phoenix նվազ նկատելի հետախուզական անօդաչուների գործողության շառավիղը կազմում է 16 հազար կիլոմետր, դրանք կարող են առանց վայրէջք կատարելու ինքնավար թռչել ավելի քան 30 ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ