News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Եթե ես լինեի լիազոր մարմինը, տնօրենի փոփոխություն չէի կատարի: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի մրցույթին:

Դիտարկմանը, որ այդ հիվանդանոցի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը մարզպետի ընկերական շրջապատից է, մյուսն էլ նախկին տնօրենն է, որի նախարարը գովել էր, թեեի նա դաշնակցական է, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Կուսակցական լինելու մասին գիտեմ, բայց ես կարող եմ նույնիսկ իմ ենթակայության ներքո գտնվող հիվանդանոց թվել, որի տնօրենն էլի կուսակցական պատկանելիություն ունի, որին ես նորից վերանշանակել եմ: Ես չեմ համարում, որ հատկապես նոր Հայաստանում կուսակցական պատկանելիությունը պետք է փոխարինի մասնագիտական որակների:

Աշոտ Կուրղինյանի եւ Արմեն Իսահակյանի մասին եմ խոսել, երբ անցյալ անգամ Գյումրիում էի եւ հաստատում եմ, որ նրանք մեր Հայաստանի լավագույն տնօրեններից են»:

Հարցին, թե իր դիրքորոշումը բարձրաձայնելը ճնշում չէ՞ մարզպետի վրա, նա պատասխանեց. «Ես իմ ոլորտային կարծիքն եմ հայտնում, ինչպես կարող եմ հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ: Ես մարզպետին իմ կարծիքն ուղիղ ասել եմ»:

Տպել
Ամենաշատ