News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Միջերկրական ծովի բնական գազի պաշարները դարձել են լարվածության հիմնական աղբյուրը Մերձավոր Արեւելքում, ինչը կարող է վերաճել էներգետիկ պատերազմի, գրում է իսրայելցի փորձագետ Էյալ Ցիսերը Jewish News Syndicate-ում։

Նրա կարծիքով՝ վերջերս հայտնաբերված գազի պաշարները դարձել են տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրը։ Թեեւ երկրները կարող են բարելավել տնտեսական կապերը, «հույզերը գերիշխում են բանականությանը» Միջերկրածովում։

«Սակայն հենց Թուրքիան է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք ներկայում հիմնական սպառնալիք ներկայացնում տարածաշրջանային կայունությանը, եւ նրա ձեռնարկելիք քայլերը կարող են ողջ տարածաշրջանը ներքաշել հակամարտության մեջ»,- ասել է Ցիսերը։

Թուրքիան անցած տարի ակտիվացրել էր Միջերկրական ծովում բնական գազի պաշարներին հավակնելու ջանքերը՝ երկու հորատանավ ուղարկելով Կիպրոսի մոտ գազ որոնելու համար։ 

Տարածքային հավակնություններից բացի, որոնք մասամբ համընկնում են Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն, Անկարան Լիբիայի կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել, որն անտեսում է մի քանի հունական կղզիների մայրցամաքային շելֆերը: Այս քայլն «Անկարային թույլ է տալիս Իսրայելին, Կիպրոսին եւ Հունաստանին խանգարել խողովակաշար անցկացնել, որը նրանց թույլ կտար Եվրոպա գազ արտահանել»,- գրում է Ցիսերը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի կառավարությունն իրականում ցանկանում է, որ խողովակաշարն անցնի Թուրքիայի տարածքով, բայց Իսրայելի հետ բանակցությունները դադարեցրել է քաղաքական պատճառներով: Անկարան բախվում է տարածաշրջանային մեկուսացման, քանի որ Կիպրոսը, Հունաստանը եւ Եգիպտոսը դեմ են տրամադրված Թուրքիայի միջերկրածովյան քաղաքականությանը:

«Եսի, քաղաքականության եւ միլիարդավոր դոլարի հեռանկարների համադրումը ներկայումս տանում է մեր տարածաշրջանում լարվածության աճի, որը կարող է վերաճել ռազմական հակամարտության՝ Իսրայելի համար ակնհայտ հետեւանքներով»,- կարծում է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի համաշխարհային գները նվազում են
Փետրվարի 24-ին սակարկությունները սկսվել են նավթի համաշխարհային գների նվազմամբ…
Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը
Միջուկային ռեակտորի ապամոնտաժումը կսկսվի 2025 թվականից եւ կարող է տեւել մինչեւ 2040 թվականը...
Լուկաշենկոն նշել է ռուսական գազի արդարացի գինը
Այսօր Եվրոպայում գազը 110 դոլարից պակաս է, նշանակում է մեզ մոտ այն մինչեւ 90 դոլարի սահմանում է…
«Բնակարանի ջեռուցման համար չի օգտագործվի ոչ գազ, ոչ էլէներգիա. Իսկ ծախսը կրկնակի կկրճատվի». Փաշինյան
Եթե բազմաբնակարան շենքերում դա կիրառվի, մարդիկ զգալիորեն քիչ են վճարելու գազի ու էլեկտրաէներգիայի համար…
«Բենզինը թանկացե՞լ է, ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»․ վարչապետն անեկդոտ պատմեց
Պատկերավոր ասած, եթե մենք բնակարանի ջեռուցման համար ծախսում ենք 1000 դրամ, ջերմախնայողության մեջ ներդրում անելու պարագայում կծախսենք, ենթադրենք, 700 դրամ…
Նավթի գներն աճում են
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն աճել են 0.36 տոկոսով եւ կազմել 59.33 դոլար մեկ բարելի դիմաց...
Ամենաշատ