News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Չեք ուզում լսել ճշմարտությունը, ուրիշ ժամանակ կանգնում  էիք, դե այդպես փախեք։ Այս մասին այսօր՝ հունվարի 17–ին, ՔՊ գրասենյակից դուրս գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ հիմնադիր Մանուել Մանուկյանը։

Նրա խոսքով՝ ինքը վարչապետին ուզում էր այն մարդկանց նկարները փոխանցել, որոնք Հայաստանում այլասերում են տարածում։

«Մենք գնացել էին Կառավարության դիմաց եւ նրանց տեղեկացնում էինք, որ այսպիսի մարդիկ կան, որոնք ազգային անվտանգության հարց են եւ այլասերումը տարածում են մեր երկրում եւ հովանավորություն են անում։ Պարոն Փաշինյան քո թիմը մաքրի, մեր արժեքները ոտնահարող, մեր ընտանքին ու սրբությունը ոտնահարողներից։ Իշխանության գլուխների հետ գործ չունեմ, բայց իրենց թիմում մարդիկ կան, որ այլասերում են տարածում։ Պահանջում եմ, որպեսզի պարոն Փաշինյանն այդ մարդկանց հանի գործից»,– ասաց Մանուկյանը։

Տպել
Ամենաշատ