News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Նախօրեին պաշտոնապես դիմել են գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով առկա նյութերը: Հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կպարզաբանի իմ էլեկտրոնային փոստը կոտրելու հետ կապված իրավիճակը: Այս մասին հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ՄԻՊ գրասենյակի հետ քննարկվում է համատեղ խորհրդարանական լսումների կազմակերպման հարցը: «Սոցցանցերում ատելության տարածման խնդիրը շատ լուրջ խնդիր է ազգային անվտանգության համար: Մտահոգում է նաեւ այն, որ նման հռետորաբանությունն արդեն անցում է կատարում դեպի իրականա կյանք»,- հավելեց Զոհրաբյանը:

Նա նկատեց, որ իշխանությունները, որոնք համապատասխան ռեսուրսներ ունեն, կարող են աշխատել նման դեպքերը կանխելու ուղղությամբ: «Միեւնույն ժամանակ, կա հույս, որ օրենսդրական մակարդակով մեզ կհաջողվի այնպիսի որոշման հասնել, որը սպառնալիք չի դառնա խոսքի ազատության համար»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին պատգամավորը հայտնել էր, որ խորհրդարանում իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրել են:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ