News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չին-ամերիկյան առեւտրային համաձայնագիրը կվիճարկի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, եթե այն հանգեցնի շուկայում «աղավաղումների», որոնք կարող են վնաս հասնել եվրոպական ընկերություններին: Այս մասին հայտարարել է Չինաստանում ԵՄ դեսպան Նիկոլյա Շապյուին, փոխանցում է AFP-ն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կհետեւի համաձայնագրի «առաջին փուլի» կատարմանը, որը ստորագրվել է հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի կողմից:

«Մեր կարծիքով՝ քանակական թիրախային ցուցանիշները համատեղելի չեն ԱՀԿ-ին, եթե դրանք հանգեցնում են առեւտրում աղավաղումների,- հայտարարել է Շապյուին: - Եթե դա այդպես է, մենք կդիմենք ԱՀԿ, որ այդ հարցը լուծվի»: ԱՀԿ սկզբունքը հռչակում է, որ երկրները չեն կարող տարբերություններ դնել առեւտրային գործընկերների միջեւ:

Այս գործարքի համաձայն՝ Չինաստանը համաձայնվել է 2 տարվա ընթացքում ներմուծել 200 մլրդ դոլարի ամերիկյան լրացուցիչ ապրանքներ, ինչը գերազանցում է 2017 թվականի գնումների ծավալները, ներառյալ 32 մլրդ դոլարի լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանք: Պեկինը նաեւ խոստացել է բարելավել ԱՄՆ մտավոր սեփականության պաշտպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ