News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ, «Ապրա» հիմնադրամի նախագահ Ասլան Բժանիան իր վերջին հարցազրույցներում չի խոսել Վրաստանի հետ երկկողմ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին, նշված է ուրբաթ հիմնադրամի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Բժանիայի հայտարարությունը Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ իբրեւ թե ուղիղ բանակցություններ վարելու հնարավորության վերաբերյալ:

«Եթե ուշադիր եք ընթերցել Ասլան Բժանիայի մեկնաբանությունները, նա չի խոսել Վրաստանի հետ հատկապես երկկողմ բանակցություններ վարելու անհրաժեշտության մասին»,- շեշտվում է նրա հիմնադրամի հայտարարության մեջ:

Նշվում է, որ «Աբխազիան ինքնիշխան պետություն է, որի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը եւ մի շարք այլ երկրներ, եւ երբեք ու ոչ մեկի հետ Աբխազիայի պետական կարգավիճակը քննարկման առարկա չի կարող լինել»: Ըստ «Ապրա» հիմնադրամի հայտարարության՝ «չի կարելի հերքել, որ գոյություն ունեն հարցեր, որոնք անհնար է լուծել՝ Վրաստանի հետ ուղիղ բանակցություններ չվարելով»: Մասնավորապես, ինչպես նշված է մեկնաբանության մեջ, «շատ օրինակներ կան, երբ Աբխազիայի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած Աբխազիայի քաղաքացիները Վրաստան են փախչում եւ այնտեղ են թաքնվում, ուստի այս հարցն ինչպես լուծել, եթե աբխազական պետության իրավապահ մարմինները չխոսեն Վրաստանից գործընկերների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ