News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին, գողության փորձը կատարած անձանց ինքնությունը։ Հունվարի 15-ին կասկածյալները հայտնաբերվեցին Մաշտոցի պողոտայում եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երեւանի բնակիչ 28-ամյա երիտասարդն ու 34-ամյա տղամարդը տվել են խոստովանական բացատրություններ։

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածները գողություններ ու գողության փորձեր են արել նաեւ Կենտրոն վարչական շրջանի այլ վճարային տերմինալներից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Տպել
Ամենաշատ