News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գրող Միխայիլ Ժվանեցկին պրոֆիլակտիկ բուժում է ստանում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է նրա կինը՝ Նատալիան:

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, պարզապես Միխայիլ Միխայլովիչը պրոֆիլակտիկ բուժում է ստանում, այժմ մենք նստած ենք ռեստորանում, կարող եմ խոսափողը նրան փոխանցել»,- ասել է նա: Ինքը՝ Ժվանեցկին, ՏԱՍՍ-ին հայտնել է, որ լավ է զգում իրեն: «Մենք այժմ ռեստորանում ենք: Լավ եմ ինձ զգում, իմ տարիքի համար նորմալ է»,- հավելել է նա:

Միխայիլ Ժվանեցկին ծնվել է 1934 թվականի մարտի 6-ին Օդեսայում, որտեղ ավարտել է ծովային նավատորմի ինժեներների ինստիտուտը, այնուհետեւ աշխատել է առեւտրային նավահանգստում։ Ավելի ուշ սկսել է գրել մենախոսություններ եւ մանրապատումներ։ Ծանոթացել է Արկադի Ռայկինի հետ, որը նրան վերցրել է իր թատրոն։

Ժվանեցկին վաղուց արդեն այն գրողն է, որին մեջբերում են որպես դասականի։ Հումորի միավորն է «մեկ Ժվանը», իսկ ժանրը, որով հանդես է գալիս կատակերգուն, անվանում են «Ժվանեցկի»։ Նրա ստեղծագործությունների հիման վրա, որոնք կատարել է նաեւ հեռուստատեսությամբ, ստեղծվել են բազմաթիվ ներկայացումներ, գրքեր։ Ժվանեցկին, մասնավորապես, «Իմ Օդեսա», «Երկու տարում» եւ այլ ժողովածուների հեղինակն է, իսկ «Ստեղծագործությունների ժողովածուն», որը սկզբում հրատարակվել էր չորս հատորով, լրացվել է հինգերորդով։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ