News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ ինքը պացիֆիստ է եւ Հունաստան է մեկնել՝ խոսելու խաղաղության մասին, հաղորդում է ՌԻԱ-ն:

«Մենք պացիֆիստներ ենք: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի խոսենք խաղաղության մասին»,- ասել է նա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումից առաջ:

Բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Խաֆթարը հանդիպել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ:

Վարչապետը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ կապված Լիբիայի կարգավորման հարցով բեռլինյան համաժողովի անցկացման հետ:

Խաֆթարն Աթենք է մեկնել չհայտարարված այցով: Ժամանումից անմիջապես հետո նա հանդիպել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ