News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած Վրաստանի հանրությունը դրական է գնահատել փոփոխությունները՝ Հայաստանում պետք է հաշվի առնեն, որ բալային համակարգը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել: Այդ մասին հունվարի 17-ին Երեւան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում հայտարարել է «Վրաստանի տրանսպորտի եւ ավտոմոբիլային ճանապարհների ասոցիացիայի» ղեկավար Դավիթ Մեսխիշվիլին:

Նրա խոսքով՝ համակարգն ունի որոշակի դրական կողմեր, սակայն այն չի կարող ծառայել որպես ՃՏՊ-ների թվի նվազեցման միասնական մեթոդ:

«Վրաստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի» նախագահ, Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավոր Շալվա Օբգաիձեն, իր հերթին, հավելել է, որ ապահով վարորդների համար էական նշանակություն չունի տուգանքի չափը, ինչպես նաեւ փոփոխությունները բալային համակարգի ներդրման առումով, քանի որ նրանք, միեւնույն է, տուգանքներն ամբողջովին կմարեն:

Նա նշել է, որ օրենքների խստացումը չի կարող լիովին բացառել վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հավանականությունը, սակայն բալային համակարգը Վրաստանում ընդունելուց հետո դրանց թիվը կրճատվել է:

«Հայաստանում եւ Վրաստանում նորմերն ունեն որոշակի տարբերություններ, օրինակ, վրացի վարորդները, ի տարբերություն հայ վարորդների, կարող են բողոքարկել որոշումն անվճար հիմունքով: Բացի այդ, Վրաստանում վարորդը զրկվում է բալերից միայն Ճանապարհային ոստիկանության աշխատակցի որոշման հիման վրա»,-հայտարարել է Օբգաիձեն:

Ավտոփորձագետ Գեորգի Չալաձեն ընդգծել է, որ բալային համակարգի ներդրումն էականորեն բարելավել է իրավիճակը Վրաստանի ճանապարհներին:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ադապտացնել համակարգն իրականության մեջ»,-եզրակացրել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգը: Փոփոխությունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել հայ վարորդների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ