News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եթե բավարար քանակի սպանդանոցներ լինեն, գյուղացու համար ավելի նպատակահարմար կլինի կենդանուն տանել սպանդանոց, ոչ թե ինքնուրույն մորթել, հետո էլ մտածել, թե որտեղ կամ ինչպես վաճառել:  Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նա, սակայն, կարծում է՝ ճիշտ մոտեցում է մսի սպանդանոցային ծագման պահանջը, սակայն պետք է ապահովել նախ բավարար քանակի սպանդանոցների գոյությունը․ «Սա ընդհանուր առմամբ ճիշտ հարցադրում է, բայց այն արդարացված կարող է լինել, երբ ամբողջ հանրապետությունում ցանցն այնպիսին լիներ, որ գյուղացու համար մատչելի լիներ, մեկնած ձեռքի հեռավորության վրա, պարզ, հասկանալի ծառայություն լիներ: Այդ պարագայում գյուղացին շահագրգռված պետք է լիներ, որովհետև իր ծախսերն են պակասելու: Բայց եթե հանրապետությունում ունենք 20 կամ մի փոքր ավելի սպանդանոց, այս պարագայում անցնել այդ ճանապարհով, դա նշանակում է՝ գյուղացուն կանգնեցնել շատ ծանր վիճակի առջև»,-նշեց նա:

Հարությունյանը շեշտեց՝ այս հարցով խիստ մտահոգված է․ «Եթե ամեն մարզում առնվազն 5-10 սպանդանոց չունեք, այդ քայլին գնալ չի կարելի, ինչպես իրենք են պնդում՝ «կպահեն, չեն մորթի», շուկան լցվելու է ուրիշ տեղից, գների տատանման սա կբերի։ Բավականին լուրջ, այդ թվում հարկային աջակցություն ցույց տվեք, որ կառուցվեն սպանդանոցները, դարձրեք մատչելի, պետության կողմից հովանավորվող գործունեություն։ Եթե սպանդանոցներ լինեն, գյուղացու համար ավելի նպատակահարմար կլինի կենդանուն տանել սպանդանոց, ոչ թե ինքնուրույն մորթել, հետո էլ մտածել, թե որտեղ կամ ինչպես վաճառել»: 

Նա նաև հիշեցնում է՝  տավարի մսի արտադրության մեծ ծավալներ Հայաստանում չկան, ստեղծված պայմաններում առավել ևս կխթանվի արտերկրից ներմուծելու պրակտիկան:

 

Տպել
Ամենաշատ