News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխարհում ամենացածրահասակ մարդը՝ Հագենդրա Թապա Մագարը, մահացել է 28 տարեկանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Գինեսի Ռեկորդների գրքի կայքէջին:

Հագենդրա Թապա Մագարը ծնվել է Նեպալում 1992 թվականին: Ունենալով 67.08 սանտիմետր հասակ՝ նա ճանաչվել էր աշխարհում ամենացածրահասակ մարդը, որը պահպանել էր ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը: Առաջին անգամ նա հայտնվել էր Գինեսի Ռեկորդների գրքում 2011 թվականին: Հագենդրան 7 սանտիմետրով բարձրահասակ էր ֆիլիպինցի Ջունրեյ Բալաուինգից, սակայն հիվանդությունների պատճառով վերջինս չէր կարողանում քայլել եւ կանգնել առանց կողմնակի օգնության:

«Հագենդրան արագորեն գրավել էր հանրության ուշադրությունը եւ 2011 թվականին նշանակվել Նեպալում զբոսաշրջության ոլորտի բարի կամքի դեսպան»,-հաղորդվում է կայքում:

«Ընկերների խոսքով՝ վերջին շրջանում Հագենդրան պայքարում էր սրտի խնդիրների, ասթմայի եւ թոքաբորբի դեմ: Նա տեղափոխվել էր Նեպալի Manipal հիվանդանոց հինգշաբթի՝ հունվարի 16-ին, եւ մահացել ուրբաթ՝ տեղական ժամանակով 15.00-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ շարժունակությունը պահպանած ամենացածրահասակ մարդու «կոչումը» փոխանցվել է կոլումբացի Էդուարդ Նինյո Էրնանդեսին, որի հասակը կազմում է 70.21 սանտիմետր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ