News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի իշխանությունները քաղաքի ամենավտանգավոր գանգստերներից մեկին՝ Ցզի Բինսյունին արտաքսում են դեպի ԱՄՆ, նա ազատ է արձակվել 17-ամյա պատիժը կրելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանությունն անմիջապես ուղարկել է նրան օդանավակայան դեպի ԱՄՆ արտաքսելու համար՝ կապված նրա մոտ ամերիկյան անձնագրի առկայության հետ:

1980 թվականին Հոնկոնգ անօրինական ճանապարհով ներգաղթած Բինսյունն այնտեղ ոսկերչական սրահներում տասնյակ միլիոնավոր դոլարների չափով 20 զինված կողոպուտ է կազմակերպել: Նրա հանցավոր գործողությունները հաճախ ուղեկցվել են փոխհրաձգություններով, արնահեղությամբ: Գանգստերին բռնելու համար աննախադեպ մրցանակ է նշանակվել՝ 2 մլն հոնկոնգյան դոլարի չափով (257 հազար ԱՄՆ դոլար):

Երկար տարիներ հետախուզվող հանցագործին բռնել են 2003 թվականին ոստիկանության ռեյդի ժամանակ: Նրա բնակարանից մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են առգրավվել: Դատարանը նրան 24 տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն նա վաղաժամ ազատ է արձակվել օրինակելի պահվածքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ