News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի օդանավակայաններում Չինաստանից ժամանած ուղեւորներին կզննեն՝ պարզելու համար, թե արդյոք նրանց մոտ առկա է նոր ռեսպիրատոր վիրուսը, որը 2 մարդու մահվան եւ 45 մարդու վարակման պատճառ է դարձել, հաղորդում է Reuters-ը:

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոններում հայտնել են, որ զննումներ կանցկացվեն Սան Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս Անջելեսի օդանավակայաններում: Կզնվեն Ուհանից ժամանակ ուղեւորները:

Օդանավակայանների առանձին տարածքներում կաշխատեն 100 մասնագետներ:

Ամերիկացի փորձագետների խոսքով՝ իրենք սպասում են նաեւ Չինաստանի սահմաններից դուրս վիրուսի վարակման մասին նորությունների, սակայն ամերիկացիների վարակման ռիսկը բավականին ցածր է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ