News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի դպրոցից 4 ուսուցիչ դատի է տվել Delta Air Lines ավիաընկերությանը մի շարք դպրոցների վրա ավիավառելիք թափելու պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ուսուցիչները պատմել են, որ վառելիքն ընկել է նրանց վրա «անձրեւի կաթիլի նման» եւ ուժեղ ծուխ է առաջացրել: Աշակերտները խուճապի են մատնվել եւ սկսել են բղավել:

Իր հերթին, տուժածների փաստաբան Գլորիա Օլրեդը հայտարարել է, որ հայցվորները վառելիքը զգացել են իրենց հագուստի, մարմնի, մաշկի եւ աչքերի վրա: Նա նշել է, որ իրենց փաստաբանական գրասենյակը հայցվորների ցուցակում է ներառել ինչպես ուսուցիչներին, այնպես էլ դպրոցականներին:

Հիշեցնենք, որ 60 մարդ բուժօգնություն է ստացել Լոս Անջելեսում դպրոցների վրա Delta Air Lines ավիաընկերությանը ինքնաթիռի կողմից ռադիոակտիվ վառելիք թափելու արդյունքում:

20 երեխա եւ 11 մեծահասակ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Ավիաընկերությունում հայտարարել են, որ վառելիքը թափվել է շարժիչի հետ կապված խնդրի պատճառով Շանհայ թռիչքի ժամանակ, եւ ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ թռիչքակետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ