News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 17-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երեւանյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Մ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել պատին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետեւ՝ վարորդին եւ ուղեւորներ Գառնիկ Մ.-ին (ծնված 1996 թ.), Արաքսյա Գ.-ին (ծնված 2000 թ.), Անի Գ.-ին (ծնված 1994 թ.) եւ Դիանա Վ.-ին (ծնված 1993 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները  հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ