News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ամբողջ ընթացքում որպես Շիրակի մարզպետ աշխատել եմ ինձ պահել կոռեկտ հեռավորության վրա միջամտություններից: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, բրիֆինգի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը`անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի հետ կապված  խնդրին:

«Գործընթացը, որը տեղի ունեցավ, որի հետ կապված ամբողջ ընթացքում որպես Շիրակի մարզպետ աշխատել եմ ինձ պահել կոռեկտ հեռավորության վրա միջամտություններից: Էդ գործընթացը ես չեմ հորինել, այդ գործընթացը հստակ ֆիքսված է, եւ հստակ կանոնակարգում է` ինչպես է սատեղծվում հանձանժողովը, ովքեր են հանձնաժողովի անդամները, ինչ հարցաշարով է այդ ամեն  ինչը տեղի ունենում: Մրցույթի հետ կապված ես ունեմ իմ  մտահոգությունը, քանի որ մրցույթի ընթացքում նաեւ ելնելով էդ լարվածությունից, որը ստեղծվել էր եւ որը համարում եմ  անհարկի պայմանավորված թե նախարարի հայտարարությամբ, որը նաեւ ինչ-որ առումով միջամտություն էր մրցությի աշխատանքին եւ նաեւ պայմանավորված նաեւ լրատվամիջոցներով մենք նաեւ այնտեղ ունեցել ենք վրիպակ: Այսինքն` թեկնածուներից մեկի կողմից տրված պատասխանը ընդունվել է ճիշտ, երբ որ ինքը իր բովանդակությամբ չի համապատասխանել ճիշտ պատասխանին»,-ասաց նա:

 Խոսելով իր կողմից թեկնածուի ընտրությանը` մարզպետն ասաց, որ ինքը խնդիրներ տեսել է հիվանդանոցում, նաեւ այդ մասին խոսել է առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ:

«Մենք ունենք տեսականորեն իրավիճակ, երբ հաղթել են երկու թեկնածուներ, որոնցից երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, իրենց հմտություններով, իրենց փորձառություններով էս պարագայում որեւէ տեսակի զիջում չունեն: Այո, այս  հարցում մարզպետն ունի անձնական շահ պայմանավորված թե իմ երեխաների, թե մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալու հետ եւ էն պարագաներում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնել, մենք էդտեղ բարձրացնում ենք:  Ավստրիական հիվանդանոցը իր հնարավորություններով, իր անձնակազմով  շատ լավ զարգանալու դինամիկա ունեցող կառույց է եւ կարծում եմ` Սերոբյանը այն մարդն է, ով եւ մասնագիտական որակներով  եւ մարդկային որակներով կարող է ղեկավարեկ հիվանդանոցը»,-ասաց նա` նշելով, որ ինքը խնդիրը քննարկել է նաեւ առոջղջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

Տպել
Ամենաշատ