News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը կանի հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե արդյոք Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Իովանովիչին սպառնացել են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Այս շաբաթ հրապարակվել են փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ուկրաինայում ծնված ԱՄՆ քաղաքացի Լեւ Պարնասն օգնել է ԱՄՆ նախագահի անձնական իրավաբան Ռուդոլֆ Ջուլիանիին՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցում:  

Այդ փաստաթղթերի համաձայն՝ Պարնասը նաեւ հետեւել է Իովանովիչի տեղաշարժին, որն ավելի վաղ հանդես է եկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի շրջանակում:

Փաստաթղթի հրապարակումից հետո Պոմպեոն հատարարել է, որ երբեք չի հանդիպել եւ չի շփվել Պարնասի հետ եւ հավելել է, որ իր կարծիքով կապացուցվի զեկույցի մեծ մասի սխալը:

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գնահատենք իրավիճակը: Ես կարծում եմ, որ կապացուցվի դրա մեծ մասի սխալը: Մեր եւ որպես պետքարտուղար իմ պարտավորությունն է հետաքննել իրավիճակը»,- նշել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ