News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի, Արարատի մարզային ու փորձաքրեագիտական վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով, հունվարի 17-ին, Ռուբինյանց փողոցում պահանջված 288.000 դրամը տուժողից ստանալուց հետո, իր «Կիա» մակնիշի մեքենայով կինը բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Մեքենայի զննությամբ, շորթման առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել և առգրավվել:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ