News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեզ ասացին, որ առաջին հարկում հրդեհ է, մեր հարկում շատ քիչ ծուխ կար, պլինտուսի տակից շատ թեթեւ ծուխ էր դուրս գալիս. իջանք 5-րդ հարկ, այնտեղ արդեն շատ ծուխ կար: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մամուլի շենքի վերին հարկերից իջած աղջիկիներից մեկը՝ Լիլիթ Մադունցը:

«Մտածեցինք, որ արագ պետք է իջնել ներքեւ: Արագ իջանք, հետո իմացանք, որ 1-2 հարկերում է ինչ-որ բան եղել: Ես ենթադրում եմ, որ կարճ միացում է եղել, որովհետեւ լույսերը գնացին»,-ասաց նա՝ հավելելով, որ ԱԻՆ-ը շատ արագ է արձագանքելն:

«Դեռ չէինք հասցրել իջել, արդեն 4 մեքենա այստեղ էր»,-ընդգծեց նա:

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել