News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մամուլի շենքում բռնկված խոշոր հրդեհի պատճառը, ըստ երեւույթին, եղել է մալուխների կարճ միացումը: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողներին ասաց Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Առնո Հարությունյանը` նշելով, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկի էլեկտրական վահանակից եւ տարածվել այլ հարկեր:

«Ոչ մեկ չի տուժել, շատ նորմալ եւ ժամանակին տարհանում է կատարվել, բոլորը էվակուացված են, մարդ չի մնացել, արդեն իսկ հրդեհը հանգցրած է,ա մեն ինչ նորմալ է, մի քիչ էլ որ ծուխը մաքրվի, մարդիկ կմտնեն իրենց աշխատատեղեր, չնայած` շենք դեռ հոսանքազրկված է, կտեսնենք»,-ասաց նա` նշելով, որ դեռ չգիտեն ինչ վնասներ են կրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ