News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Շատ լավ իմանալով, թե ինչ է կատարվում հայ ժողովրդի հետ, այնուամենայնիվ, գերտերությունների փոխհարաբերությունների կշիռը ոսկին ու նավթն է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

Նա հիշեցրեց Չերչիլի միտքը. «Հայ ժողովրդի ողբերգությունն այն է, որ նրա արյունը շատ ավելի թեթեւ է, քան նավթի կշիռը»: Սա փաստ է, որը մենք փորձում ենք հաղթահարել, նաեւ գիտակցելով, որ կա քաղաքական այլ սկզբունք եւս. Նորւյն Չերչիլը հանճարեղ մի միտք էլ է ասել՝ նավթային պետությունները կթու կով են, նրանց չեն կթում, որ թույլ տան բառաչել կամ առավել եւս պոզահարել: Նրանք ինքնուրույն քաղաքականություն չունեն, նրանք ղեկավարվում են գերտերությունների հզոր քաղաքականությամբ: Մեզ համար իհարկե, շատ մեծ դժվարություն է պայքարել այդ մեծ պատնեշի դեմ»,-ասաց Արզիկ Մխիթարյանը:

Նա հիշատակեց նաեւ Շեքսպիրին՝ նշելով. «Դժոխքը դատարկվել էր, եւ բոլոր հրեշները հավաքվել էին Ադրբեջանում: Նրանք իրականացրին Սումգայիթը, Բաքուն, Մարաղան, նրանց միայն չհաջողվեց այդ նույն ձեռագիրը իրականացնել Կիրովաբադում»:

Արզիկ Մխիթարյանը նշեց, որ Արցախյան հաղթանակի ֆենոմենը նաեւ այն էր, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը նպաստող գործոն դարձան, որ մենք համախմբվենք եւ մեր ոգին հաղթանակեց. «Իզուր չէ, որ մենք միշտ ասում ենք, որ արցախյան պատերազմում հաղթել է ոչ թե թնդանոթը, այլ մեր ոգին, որ պետք է ցույց տայինք, որ մենք այլեւս ցեղասպանվող ազգ չենք: Մեծ Թուրանի գաղափարախոսությունը մինչ այսօր էլ գործում է»:

Տպել
Ամենաշատ