News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մամուլի շենքում բռնկված հրդեհն արդեն մեկուսացված է: Այս մասին լրագրողներին ասաց Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, մայոր Արթուր Մարդանյանը նշելով, որ երեւի թե հրդեհը կարճ միացումից է եղել, շենքի հոսանքազրկումը մի քիչ ուշացել է, քանի որ ամեն հարկում հոսանքն առանձին է եղել:

«Հրդեհն արդեն մեկուսացված է, վտանգավոր ոչ մի  բան չկա, հարկերում ոչ մի սենյակ չի վառվել, ոչ մի  հարկ չի վառվել: Ինքը շախտան, երկուսը մեկի վրա ժեշտից փակ տարածք է,կաբելները այդտեղով բարձրացել է, ծխահարելով հոսանքալարերը: Բոլոր սենյակներում մարդիկ տարհանվել են, ոչ մի վտանգ այս պահին չկա: Հրդեհը որպես այդպիսին շատ ուժեղ եղել է վահանակների սենյակում, գմփոցով, տրաքոցներով, վահանակները պայթելով վառվել են, բայց մնացած հարկերը հրդեհ չի եղել»,-ասաց նա:

Նա հավելեց, որ դեռ հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաեւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ