News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը գնալով ավելի խորացնում հայատյացության քաղաքականությունը: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը գնալով ավելի խորացնում հայատյացության քաղաքականությունը, հերոսացնում է Բաքվի ջարդերի իրականացնողներին եւ կազմակերպիչներին եւ նաեւ խրախուսում է նմանատիպ այլ գործողություններ  իր քաղաքացիների, կամ զինված ուժերի, կամ պաշտոնյաների կողմից: Այդ պատճառով կարող ենք ասել, որ նախադրյալնե չկան, որ Ադրբեջանը կընդունի իր սխալները եւ ներքին հետաքննություն կանցկացնի պատասխանատուներին վերհանելու եւ պատժելու համար: Միջազգային հանրության տեսանկյունից չէի ասի, թե մեծ տարբերություն կա 90 թվականի եւ ներկայի համեմատ, ուղղակի այն ժամանակ ավելի թարմ էր եւ հնարավորությունը ավելի բարձր էր, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանքի, գնահատական տար: Կարծում եմ, որ գնալով մեր պետական մարմինները ավելի պատրաստված կլինեն, որպեսզի փորձենք նաեւ իրավական ճանապարհով հասնենք պատասխանատվության եւ սա ամբողջովին Ադրբեջանի պատասխանատվության հարց է»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի խաղաղությանը նախապատրաստվելուն` նա նշեց, որ գնալով Ադրբեջանը ավելոի ու ավելի քիչ է  դրան նախապատրաստվում, հակառակը եւ սպառազինության առումով եւ հայատյացության քաղաքականության ամրապնդման խորացման առումով նա իր հասարակությանը փորձում է պատրաստել պատերազմի:

«Իհարկե, դա չի նշանակում, որ պատերազմը միանշանակ լինելու է, դա կախված է մեր հզորությունից,  որքանով մենք հզոր լինենք, այնքանով պատերազմը կանխված կլինի, իսկ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության գնալ, ցավոք սրտի, ինչը նշանակում է, որ հակամարտությունը երկար է տեւելու, եւ մի օր հուսով եմ, որ Ադրբեջանի հասարակությունը կհասկանա, որ պետք է  նայել պատմության աչքերին»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ