News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գոգիսյանը վստահ չէ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անունը ընդգրկված է եղել Ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Ես վստահ չեմ, որ մեր նախնական հաստատված ցուցակում կար Գեորգի Կուտոյանի անունը, բայց եթե քննիչ հանձնաժողովին ԱԱԾ-ից ինչ-որ բաներ կհետաքրքրեր, դա հետախուզության տվյալներն էին, եւ դեա բնականաբար անձերով պայմանավորված չէր եւ հավաքած տվյալները ինչ-որ տեղ պետք էր պահվեր եւ դա էր, որ պետք է ուսումնասիրվեր, հետեաբա նրա մահը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Ես նույնիսկ չեմ հասկանում` ինչ  խեղաթյուրված տրամաբանություն կարող է էս մտքերը հղանալ: Ցավում եմ` պարոն Կուտոյանի մահվան համար, ցավակցություններս եմ հղում  ընտանիքի անդամներին: Ցավում եմ, որ նույնիսկ մարդու մահը փորձում են քաղաքականացնել ու այսքան շահարկել: Կոչ եմ անում  հատկապես լրատվականներին չտրվել սադրանքների, թողնեն, որ էդ մարդու ընտանիքը գոնե պատշաճ սգա կորուստը»,- ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայության հիմքերը խարխլվում են եւ այս առումով վտանգ չի տեսնում, նա ասաց, որ հեղափոխությունից հետո այս ոլորտում  բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ