News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


30 տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ արտաքսվել են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որպեսզի Բաքուն դառնա մաքուր ադրբեջանական քաղաք:

Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Արցախի ԱԺ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:

«Եթե մինչ այդ Բաքվում 300 հազար ռուս էր ապրում, ապա հիմա մնացել է 50-60 հազար, այն էլ ծերեր: Հայեր Բաքվում չկան: Ադրբեջանը վեր է ածվել մոնոէթնիկ երկրի, որտեղ բնակչության ավելի քան 90 տոկոսն ադրբեջանցիներ են»,-ասաց Արթուր Թովմասյանը:

Նա նաեւ հավելեց. «Կարծում եմ, որ Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգի հարց պետք է դարձնել 1905-1992 թվականներինԱրեւելյան Ադրկովկասի հայության ցեղասպանության մասին օրենք ընդունելու հարցը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ