News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բալեարյան կղզիների իշխանությունները սպիրտային խմիչքների չափազանց շատ օգտագործման դեմ պայքար են սկսել իսպանական Մայորկա եւ Իբիցա կղզիներում, գրում է Independent-ը։

Կղզիների խորհրդարանը հավանություն է տվել նոր հրամանագրին, որը կոչված է փոխել որոշ զբոսաշրջային վայրերի վարկանիշը, ինչպիսին են Մագալուֆը՝ Մայորկայում, եւ Սան Անտոնիոն՝ Իբիցայում։

Ինչպես հայտարարել են կառավարությունում, սա Եվրոպայում ընդունված առաջին ստանդարտն է, որը որոշակի զբոսաշրջային վայրերում սահմանափակում է ալկոհոլի գովազդն ու վաճառքը։

Անօրինական է ճանաչվել նաեւ բարերում ֆիքսված գնով ալկոհոլի անսահմանափակ վաճառքը։ Բացառություն են կազմում հյուրանոցները, որոնք արդեն «ամեն ինչ ներառված է» սկզբունքով պայմանագրեր են կնքել զբոսաշրջային օպերատորների հետ։

Կտուժեն նաեւ «երեկույթների համար» զբոսանավերը՝ դրանց արտոնագրերն այլեւս չեն երկարացվի, քանի որ այդ նավերին կասկածում են ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը խրախուսելու մեջ։

Բոլորը, ովքեր կխախտեն նոր օրենքը, սպառնում է մինչեւ 600 000 եվրո հսկայական տուգանք եւ 3 տարով գործունեության դադարեցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ