News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեռեւս իրավական գնահատական չիմ  տրվել բաքվի եւ Սումգայիթի եղեռնագործությանը: Այս մասին այսօր` հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:

«Սակայն դա չի նշանակում, որ մենք  պետք է լռենք,  որովհետեւ միայն սուգը ոչինչ չի տալիս, անընդհատ սուգն առանց պայքարի դա ինքնանպատակ մի գործողություն է: Եւ եթե սուգը հավերժ է, այն չի կարող իր նպատակին հասնեդլ եւ անպատժելիությունը կծնի նոր նմանատիպ երեւույթներ: Մենք փոձեցինք Ադրբեջանին հակադրել ոչ թե վրեժխնդրություն, այլ  փորձեցինք աշխարհին  ցույց տալ, որ մենք ժողովրդավար պետություն ենք կառուցում եւ իրավական պետությամբ կարող ենք հակադարձել, սակայն մենք չպետք է մոռանանք, որ մեր հարեւանները չունեն այնպիսի բարձր քաղաքակրությամբն, որ հասկանան` ինչին ինչով են պատասխանում»,-ասաց նա` հավելելով, որ իրենք առիթը բաց չեն թողնում միջազգային կառույցներին ցույց տալու համար` ինչ է  կատարվում:

Պատգամավորի խոսքով` չնայած ցեղասպանությունը ամոթալի երեւույթ է, սակայն պետք է պահանջել, որ իրավական գնահատական տրվի Ադրբեջանից բռնագաղթվածներից խնդրին:

«Բանակցությունները այսքան ժամանակ որեւէ արդյունք չեն տվել, եւ 2016 թվականին էլ թուրք զինվորը գլխատեղց հայ զինվորին, ինչը նշանակում է, որ ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել»,-ասաց  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ