News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Իրանի ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է, հայտնում է Mehr-ը։

Times Now-ին տված հարցազրույցում Զարիֆը նշել է, որ իր «կոպիտ» վերաբերմունքի պատճառով ԱՄՆ-ը չի փորձել պարզել սեփական սադրանքի մանրամասները եւ բարդությունները։

Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո ամբողջ աշխարհում, ներառյալ հնդկական 430 քաղաքներում, բողոքի ցույցեր են անցկացվել։

Միաժամանակ, նրա խոսքերով, ԻՊ-ի նման ահաբեկչական կազմակերպություններում Սոլեյմանիի սպանությունը տոնել են։

Իրանի արտգործնախարարը հավելել է, թե սպասում է, որ Հնդկաստանը դրական դեր կխաղա տարածաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել