News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանը աշխատել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախընտրական շտաբում: Այս մասին այսօր` հունվարի 18-ին տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Սերոբյանը մարդ է, ով ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ, ով տարբեր պրոցեսների ընթացքում ակտիվ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքում»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք այս դեպքում շահերի բախում չկա, մարզպետը հակադարձեց, որ շահերի բախում կլիներ, որ տվյալ անձի մասնագիտական որակները չբավարարեին:

Մարզպետը ներկայացրեց նաեւ առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության, ըստ որի ստացիոնարը ունի իր մատուցված ծառայությունների շենքքային եւ կառուցվածքային անբավարար պայմաններ իրեն տրված լիօցենզիայով մատուցվող ծառայությունները եւ պահանջվող գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար, ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման վտանգը մեծ է:

«Ինձ համար որպես մարզպետ, հասկանալի չէ, ինչ սկզբունքով պետք է ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ հիվանդանոցում, իր իսկ երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործողություններ, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում, նույն հովանավորչության  լույսի տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով իրականացվել են մրցույթներ, որը նշված է առողջապահության նախարարության եզրակացության մեջ, հնարավոր ռիսկեր ֆինանսական:

Էս պայմաններում եթե ես նշանակեի 15 տարվա տնօրենին լրատվականները ասելու էին` որեւէ բան չի փոխվել, արդյոք էս ամեն ինչը կար: Ես որոշումը կայացրել եմ, որոշումն իմն է, քննարկվել է ոլորտային դերակատարների հետ, եւ նշել, որ հիմնական պրոբլեմը կապված է կառավարման հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։

Այնուհետեւ Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Հիշեցնենք, որ նախօրեին Աջողռապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին՝ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

Տպել
Ամենաշատ