News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բաքվի ջարդերի ժամանակ հիմնական գործողություններից առաջ հայերի տների վրա խաչեր էին նկարում, դրանով ցույց տալով, որ այդտեղ հայ է ապրում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Վիտոր Ենգիբարյանը:

Նրա խոսքով, նմանտիպ ցեղասպանական գործողությունների համար անհրաժեշտ է ապամարդկայնացում. «Այսինքն քո հարեւանին, քո քաղաքում ապրող հային զրկես մարդ լինելու գաղափարից՝ ատելության քարոզչության միջոցով: Դա է պատճառը, որ մենք դեպքեր ենք ուսումնասիրել, որ մի հարեւանը, որի կողքին ապրել է 40 տարի, պարզապես պատշգամբից ներքեւ է նետել: Կարեւոր կետերից մեկն էլ կազմակերպումն է. դա բացատրում է այն, թե ինչու այդ օրվա իշխանությունները չկանգնեցրեցին այդ վայրագությունները»,-ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց, որ Արցախի ազատագրումը, անվտանգության գոտու ստեղծումը մարդասիրական առաքելություն էր. «Սա բխում էր կյանքի նկատմամբ եղած վտանգներից: Արցախի ազատագրումը նաեւ համամարդկային հսկայական ժառանգության փրկություն էր: հետեւաբար, Արցախի ազատագրումը, ինքնորոշման հռչակումն ու միջազգային ճանաչման պահանջը բխում է միջազգային իրավունքի, «ինքնիշխանություն հանուն փրկության» կարեւոր սկզբունքից: Այսինքն եթե չկարողանաս հաստատել ինքնիշխանություն, ապա քեզ կսպանեն, դու կկոտորվես: Սա նաեւ վաստակած ինքնիշխանություն է»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Տպել
Ամենաշատ