News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


30 տարի առաջ Բաքվի ջարդերը պետք է գնահատել որպես ցեղասպանություն, քանի որ ջարդի նպատակը ոչ թե անձնական վրիժառությունն էր, այլ բացառապես ազգային, էթնիկ պատկանելիությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

«Նախկին խորհրդային բանակի օդադեսանտային գումարտակի սերժանտ, դասակի հրամանատար Համբարձումյանը վկայում է, որ 28-ի առավոտյան մտան Սումգայիթ, որ իրականացնեն պարետային ժամ, նրանք հավաքեցին հայերի հարյուր դիակ, եւ դա մեկ գիշերվա մեջ:

«Հայկական պոգրոմները Բաքվում» ֆիլմում տված է 5248 զոհ, առեւանգված 3396, անհայտ կորածներ՝ 3 572: Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների կազմակերպիչներից Զիյա Բունյաթովը վկայել էր, թե Սումգայիթում 700, իսկ բաքվում 9 հազար հայ է զոհվել: Ադրբեջանում այդ ժամանակ ՊԱԿ-ի ղեկավարը վկայել է, որ բանդիտ ջարդրարաների շուրջ 40 խմբեր 50-300 հոգանոց, ցրվեցին բաքվում հայերի հետ հաշվեհարդար տեսնելու համար: 2017-ի իր հարցազրույցներից մեկում Ադրբեջանի առաջին նախագահ Մութալիբովն ասում է, որ 1988-ի նախօրեին Բաքվում ապրում էին 500 հազար հայեր: Ո՞վ գիտի, ո՞վ է հաշվել, թե քանի հայ են սպանել Բաքվի քրիստոնեական գերեզմանոցում փոսերի մեջ լցված  կամ բաքվից 40 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածքներում կամ էլ կասպից ծովի ջրերում անհետացած հայերի դիակները:

1990-ի հունվարի 11-19-ին, 9 օրերի ընթացքում Բաքվում սպանվածների, անհետ կորածների թիվը տասնյակ հազարից շատ է, միգուցե մի քանի տասնյակ հազար: Սա է մեր փորձագիտական քննարկումների եզրակացությունը՝ հաշվի առնելով գործողությունների մասշտաբները, հայ բնակչության խտությունը Բաքվում»,-ասաց Մարիամ Ավագյանը:

Նա ընդգծեց, որ վաղուց ժամանակն է, որ մեր իշխանությունները պարզեն զոհերի թիվը Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքմենիայի անվտանգության ծառայությունների արխիվներում:

Մարիամ Ավագյանը նկատեց, որ ցավոք, Ադրբեջանի հայ փախստականները, որպես գործոն դուրս են մղվել բանակցային գործընթացից: Բացի այդ, ըստ նրա, կան բոլոր հիքմերը պնդելու, որ ազատագրված տարածքների եզակի իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փաստականներն են, որ այդ տարածքների կարգավիճակը օպուպացված լինել չի կարող, դրանք ազատագրված են ցեղասպանից:

«ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվեն ժամանակ շահելու, ստատուս քվոյի պահպանման անհեռատես ու ռիսկային մարտավարությունից»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է սկսել ազատագրված տարածքները փաստականներով վերաբնակեցնելու գործընթացը:

Տպել
Ամենաշատ