News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2020թ․ սկզբից Կարմիր ծովի միանգամից երկու հանգստավայրերում արգելել են չքայքայվող նյութերից տոպրակների եւ ամանեղենի օգտագործումը, գրում է АТОР-ը։

Եգիպտոսի հանրահայտ Շարմ Էլ Շեյխում պլաստիկի արգելքն այժմ տարածվում է ռեստորանների, մթերային եւ այլ խանութների, դեղատների եւ շուկաների, ինչպես նաեւ էքսկուրսիաների եւ ծովային զբոսանքների ժամանակ զբոսաշրջիկների սպասարկման վրա։ Օգտագործել կարելի է միայն շինարարական աղբի համար պլաստիկից տոպրակները։

Նախկինում նման միջոցառումներ ներդրվել էին եգիպտական Դահաբ հանգստավայրում։

Ի դեպ, միանգամյա օգտագործման ամանների եւ ցանկացած այլ նյութից, այդ թվում՝ պլաստիկից, ալյումինից, ստվարաթղթից եւ թղթից տարաների, որոնք նախատեսված չեն կրկնակի օգտագործման համար, արգելքը 2020-ից սկսել է գործել նաեւ իսրայելական Էյլատ հանգստավայրի լողափերին։

Էկոլոգիական կարգապահության խախտողներին սպառնում է 730 շեկելի (մոտ 210 դոլարի) չափով առավելագույն տուգանք։ Իսրայելցի բնապահպանների գնահատականով՝ տեղի լողափերին արտանետումների առնվազն 60 տոկոսի աղբյուրը զբոսաշրջիկներն են, որոնք անպատասխանատու կերպով թողնում են աղբը, ներառյալ շշերը, միանգամյա օգտագործման ամանները, պոլիէթիլենային տոպրակները եւ ծխախոտի մնացորդները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ