News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


30 տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ ամենասկզբում մենք նկատել ենք երիտասարդների խմբերի, բայց հետո ենք հասկացել, որ նրանք փնտրում էին հայերին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սանասար Սարյանը՝ վերհիշելով 30 տարի առաջվա դեպքերը:

«Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Բաքվում հայերի ինքնապաշտպանության կղզյակներ եղել են: Եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Դրա մասին միջազգային կառույցներին պետք է ասել, որովհետեւ հարգում են այն ազգին, որը կարողանում է պաշտպանվել: Ես մի քիչ ավելի շու եմ լքել Բաքուն, բայց անցել եմ գյուղերով, մի քանի մնացել եմ Հադրութում, որտեղ էլի տեսա երիտասարդ թուրքերի, որոնք փնտրում էին հայերի տները: Ծնողներս արդեն լրացուցիչ ինքնաթիռներով կարողացան հասնել Երեւան»,-ասաց նա:

Սանասար Սարյանը հավելեց, որ Բաքվում ապրել է շուրջ 200 հազար հայ. «Մինչեւ 1991 թվականը Արցախ է մտել մինչեւ 100 հազար փախստական Ադրբեջանից: Եթե մեզ չի հաջողվել լավ ինքնապաշտպանվել Բաքվում, մենք դա կազմակերպել ենք արդեն Արցախում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ