News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիբիայի ազգային նավթային ընկերությունը (National Oil Corporation, NOC) շաբաթ օրը տերմինալներից նավթի բեռնաթափման դադարեցումից հետո հայտարարել է ֆորս-մաժոր իրավիճակի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նավթային մահիկի» (Սիրտի ծովածոցի ափամերձ շրջանի) բոլոր հիմնական արտահանումային նավահանգիստները՝ Ռաս Լանուֆը, Էս Սիդրան, Մարսա Էլ Բրեգան, Էլ Խարիգան, Էզ Զուվայտինան, որպես բողոքի ցույց՝ փակ են։ «Ընկերության դուստր-ձեռնարկություններին կարգադրվել է դադարեցնել նավթի բեռնաթափումը եւ փակել նավահանգիստները,- ասվում է հաղորդագրության մեջ,- Լիբիական ազգային բանակից համապատասխան հրահանգներ են տրվել նաեւ նավթային օբյեկտների պահակային ծառայության ղեկավարությանը»։

Սա հանգեցնում է օրական 800 000 բարել հում նավթի կորստի, ի լրումն ֆինանսական կորուստների, որոնք գնահատվում են օրական մոտ 55 մլն դոլար, հայտնել են NOC-ում։

Ուրբաթ օրը, լիբիական Al Wasat թերթի տեղեկատվության նհամաձայն, լիբիական ցեղերի եւ արեւելքի քաղաքների միավորումը հայտարարել էր նավթի բեռնաթափումը դադարեցնելու արտահանողների մտադրության մասին։ Դա պետք է տեղի ունենար մինչեւ այն պահը, քանի դեռ ՄԱԿ-ի վերահսկմամբ չբացվեր հատուկ հաշվեհամար, ուր կփոխանցվեին երկրի արեւելքի կողմից արտահանվող նավթից եկամուտները։ Արեւելյան տարածաշրջանի ցեղերը եւ հանրությունը ծայրահեղ դժգոհ են, որ նավթից բոլոր եկամուտները փոխանցվում են Տրիպոլիին, երկրի կենտրոնական բանկ, եւ ծախսվում են գրոհայիններին վճարելու, ռազմական տեխնիկա գնելու, այլ ոչ թե տարածաշրջանը զարգացնելու վրա։

2019թ․ արդյունքներով՝ նավթից, գազից եւ նավթամթերքներից NOC-ի ընդհանուր եկամուտները կազմել են 22,5 մլրդ դոլար, որը 8,5 տոկոսով ցածր է՝ համեմատած 2018-ի հետ։

Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման Աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ