News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Ռի Յոն Խոն լքել է իր պաշտոնը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։

Ռիի հեռանալու մասին հայտարարվել է պաշտոնապես, սակայն սեփական աղբյուրների վրա հիմնվող ԶԼՄ-ների համաձայն՝ ԿԺԴՀ նոր արտգործնախարարի անունը կհայտարարվի հաջորդ հինգշաբթի։

Հարավային Կորեայի միավորման նախարարությունում համարում են, որ Ռի Յոն Խոյի կարգավիճակի ցանկացած փոփոխություն պետք է շատ զգուշորեն գնահատվի։

Ռի Յոն Խոն ծնվել է 1956թ․։ Նրա հայրը եղել է Ղեկավարման եւ կազմակերպման հարցերով վարչության պետի տեղակալ, ինչպես նաեւ Կորեական կենտրոնական տեղեկատվական «Ռի Մենգ Ջե» գործակալության տնօրեն։

Ռի Յոն Խոն ավարտել է Փհենյանի օտար լեզուների համալսարանը, հրաշալի տիրապետում է անգլերենին եւ երկար տարիներ զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ զբաղվելով արեւմտյան երկրների հետ համագործակցության հարցերով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել