News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առնվազն 75 մարդ է տուժել շաբաթ օրը լիբանանյան մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանական ստորաբաժանումների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al Hadath հեռուստաալիքին։

Դրա տվյալներով՝ ավելի քան 30 ցուցարարներ տեղափոխվել են հիվանդանոցներ, մնացածներին տեղում օգնություն է ցուցաբերվել։

Նախկինում անկարգությունների դեմ պայքարի ուժերը ջրային հրանոթներ եւ արցունքաբեր գազով նռնակներ էին կիրառել ագրեսիվ տրամադրված երիտասարդության դեմ Պլյաս Էտուալ շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանը։ Ցուցարարները փորձել էին ներխուժել հրապարակ, որպեսզի պահանջեն օրենսդիր մարմնի արձակումը։

Փողոցային ակտիվիստները իրավապահների վրա քարեր, պայթուցիկներ, բռնկվող խառնուրդով շշեր եւ սուր իրեր էին նետել, ինչի հետեւանքով կան տուժածներ։ Բախումներ հրահրողները կալանավորվել են իրավապահների կողմից։

Մայրաքաղաքի կենտրոն այժմ ուղարկվում են ռազմական ստորաբաժանումներ, որպեսզի թույլ չտան հաստատությունների, բանկերի եւ խանութների վրա հարձակումները։ Al Hadath-ը հայտնում է, որ իրավապահները քանդել են ցուցարարների կողմից Ռիադ Սալխա հրապարակում ստեղծված վրանային ճամբարը։

Ցույցերի նոր ալիքը Բեյրությում սկսվել էր երեքշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել էին իշխանության վրա ճնշումը ուժեղացնելու համար քաղաքացիական անհնազանդության մեկնարկի մասին։

Լիբանանում արդեն երրորդ ամիսը շարունակվող զանգվածային ցույցերը հոկտեմբերի 29-ին հանգեցրել էին կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին։ Հանրապետության նախագահ Միշել Աունը դեկտեմբերի 19-ին կրթության նախկին նախարար Հասան Դիաբուին հանձնարարել էր նոր կաբինետ ձեւավորել։ Նրա թեկնածությունը պաշտպանել էր 128 պատգամավորներից 69-ը։ Նոր վարչապետի նշանակումը, սակայն, չի դադարեցրել բողոքի շարժումը, որի առաջնորդները ուզում են հասնել խորհրդարանի արձակմանը եւ արտահերթ ընտրությունների անցկացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ