News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հետ։

Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. հունվարի 17-ին Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ցավակցում ենք Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

Կարեւորում ենք կատարվող քննության քաղաքացիական հասարակության ուշադրության եւ վերահսկողության ներքո գտնվելը:

Հաշվի առնելով նախկինում Հայաստանի Հանրապետությունում Գեորգի Կուտոյանի զբաղեցրած պատասխանատու դիրքը եւ երիտասարդ տարիքը՝ կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց, քաղաքական կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներին եւ անհատներին զերծ մնալ կատարվածի վերաբերյալ կողմնակալ գնահատականներից»։

Տպել
Ամենաշատ