News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները տվել են առաջին պաշտոնական պատասխանը մեղադրանքներին իմփիչմենթի շրջանակում՝ անվանելով այդ գործը «ժողովրդավարության վրա վտանգավոր ճնշում»,-հաղորդում է BBC News-ը:

ԱՄՆ-ի նախագահի փաստաբանների թիմը, որում ներառված են Սպիտակ տան խորհրդական Փեթ Սիփոլոունին եւ Թրամփի անձնական փաստաբան Ջեյ Սեքյուլոուն, հայտարարել է, որ բողոքարկում է իմփիչմենթը ընթացակարգային եւ սահմանադրական հիմունքներով՝ նշելով, որ նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ նրա հետ անարդարացի են վարվել:

Թրամփի պաշտպանական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ իմփիչմենթի շրջանակում հոդվածները, որոնք ներկայացված են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից, իրենցից ներկայացնում են «վտանգավոր ճնշում ամերիկյան ժողովրդի՝ իրենց նախագահին ազատորեն ընտրելու իրավունքի նկատմամբ»:

«Դա լկտի եւ անօրինական փորձ է 2016 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ 2020 թվականի ընտրություններին միջամտելու ուղղությամբ դրանցից ընդամենը մի քանի ամիս առաջ»,-նշված է Թրամփի փաստաբանների հայտարարության մեջ:

Թրամփի փաստաբանները նաեւ նշում են, որ ԱՄՆ-ի նախագահը «կտրականապես եւ միանշանակորեն» հերքում է բոլոր մեղադրանքները:

Թրամփն ու իր փաստաբանները հայտարարում են, որ իմփիչմենթի շրջանակում մեղադրանքների մեջ չի հայտնաբերվել «որեւէ հանցանք կամ օրենքի խախտում», եւ դրանք «անօրինական գործընթացի արդյունք են, որը խախտում է տարրական ընթացակարգերն ու հիմնարար արդարությունը»:

Իմփիչմենթի շրջանակում բաց լսումները կմեկնարկեն Սենատում հաջորդ շաբաթ:

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի երրորդ նախագահն է, որին հայտարարվել է իմփիչմենթ: Նա մեղադրվում է իշխանությունը չարաշահելու եւ Սենատի գործունեությանը խոչընդոտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ