News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Էնդրյու Պիկը հրաժարական է տվել, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

Պարբերականը գրում է, որ Պիկը Սպիտակ տան սահմաններից դուրս է բերվել:

Ընդ որում՝ Սպիտակ տան ԱԱԽ մամուլի ծառայությունը եւ ինքը՝ Էնդրյու Պիկը, հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Պիկը երրորդ մարդն է, որը հեռացել է Սպիտակ տան ԱԱԽ ավագ տնօրենի պաշտոնից շուրջ մեկ տարվա ընթացքում: Նա նշանակվել էր այդ պաշտոնում նոյեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ